Մատչելի հղումներ

 
Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են գաղտնի ծառայությունների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր

Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են գաղտնի ծառայությունների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր


Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի փոխարտգործնախարարի ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի կողմից

Հայաստանի արտգործնախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:

Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, որի համաձայն Հայաստանի կողմից համաձայնագիրը նախօրեին ստորագրվել է Հայաստանի արտաքին գործերի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ Գերմանիայի կողմից՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի կողմից:
XS
SM
MD
LG