Մատչելի հղումներ

Կալանավորվել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Սեդրակյանը


Պարույր Հայրիկյան

Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ծառայել, որի համաձայն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախօրեին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:

Ըստ հաղորդագրության, վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սեդրակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վարդան Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

«Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար», - ասված է Հայաստանի անվտանգության ազգային ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ավելի վաղ՝ անցյալ ամսվա սկզբին հաղորդել էր օպերատիզ-հետախուզական միջոցառումների արդյունքում երկու անձի Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

«Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966 թվականի ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972 թվականի ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը», - ասված է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, ձերբակալվծաները մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ

Հիշեցնենք, որ հունվար ամսվա վերիջն Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա անհայտ ոճրագործի կողմից կրակոց էր արձակվել, որի հետևանքով նախագահի թեկնածուն վնասվածքներ էր ստացել կրծքի շրջանում:
XS
SM
MD
LG