Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որ որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, փաստորեն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում իրավիճակը տարածաշրջանում։

Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել են Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկություններ։

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:
XS
SM
MD
LG