Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասն իր հերթին ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում փոխգործակցության զարգացումը, և իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվել է Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը, քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։
Արտգործնախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
«Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները», - եզրափակում է հաղորդագրությունը։