Հայաստանը «Եվրատեսիլ-2013» երգի փառատոնին ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը ունկնդրի դատին կհանձնի «Lonely Planet» երգը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքի փոխանցմամբ, երգն ընտրվել է կատարողի և խմբի կողմից ներկայացված չորս ստեղծագործությունից՝ ժյուրիի և հեռուստաքվեարկության մասնակիցների ձայների 50/50 համադրությամբ:
«Lonely Planet» ռոք բալադը պատմում է մեր մոլորակի մասին և այն անձի մասին, որն իր զորու է փրկել այն: Երգի երաժշտությունը գրել է համաշխարհային ճանաչում ունեցող անգլիացի կիթառահար և երգահան, «Բլեք Սաբաթ» ծանր ռոքի ոճի խմբի հիմնադիր Թոնի Այոմին: Ռոք բալադի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը:
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը Գոռ Սուջյանի կողմից ներկայացնելու մասին որոշումն ընդունվել էր այս տարվա հունվարի վերջերին: «Դորիանս» ռոք խմբի մենակատար Սուջյանն արդեն ունի «Եվրատեսիլ»-ի մասնակցելու փորձ. նա մասնակցել էր երգի այս մրցույթին 2010 թվականին որպես «բեք-վոկալ»՝ Էվա Ռիվասի կատարման ժամանակ:
25-ամյա Գոռ Սուջյանը Հայաստանում մեծ ժողովրդականությունը վայելող ռոք կատարող է, որը հայտնի է իր ձայնային ուրույն տվյալների համար: Գոռը ջազ-երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանի որդին է: 2010 թվականի Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Գոռ Սուջյանին շնորհվել էր «Տարվա լավագույն երգիչ» մրցանակը: