Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի ու «DHL» ընկերության կողմից համատեղ անցկացվող «Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար» ծրագիրը, որի շրջանակներում վարժանք է անցկացվում Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի օդանավակայաններում:
Ըստ հաղորդագրությունների, վարժանքի ընթացքում, որը մեկնարկել է նախօրեին և կտևի չորս օր, նախատեսվում է նախապատրաստել օդանավակայանների անձնակազմն ու ենթակառուցվածքը տարերային աղետների դեպքում առաջացող բեռնափոխադրումների հետ կապված մարտահրավերների:
«Մենք շատ անգամ ականատես ենք դառնում, թե ինչպես տարերային աղետները մեծ դժվարություններ են ստեղծում հատկապես բեռնափոխադրումների գործընթացի համար, որին անհրաժեշտ է լինում արագ աջակցություն տրամադրել», - ասել է «DHL» ընկերության կորպորատիվ կապերի և պատասխանատվության գծով տնօրեն Քրիստոֆ Էրհարտը: - «Ընկերության «GARD» նախաձեռնությունը հետապնդում է տեղի մասնագետներին բեռնափոխադրումների ոլորտում մեր ունեցած փորձը փոխանցելու և տարերային աղետներից հետո իրականացվող աշխատանքներն առավել դյուրին դարձնելու նպատակ»:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան ծրագրի մեկնարկին իր խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում տարերային աղետներն առավել հաճախակի են դարձել:
«1988 թվականի ավերիչ երկրաշարժից քաղված դասերը ստիպել են բազմաթիվ երկրների իշխանություններին վերանայելու տարերային աղետներին իրենց արձագանքը: Մոտ մեկ տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը աջակցություն է ցուցաբերում ազգային գործընկերներին՝ իրազեկության բարձրացման, աղետներին դիմակայելու պատրաստվածության, ռիսկի նվազեցման խրախուսման, աղետների կառավարման ազգային հայեցակարգի ստեղծման, ինչպես նաև ինստիտուցիոնալ, իրավական և կանոնակարգման դաշտի փոփոխման գործում: Գրանցվել է մեծ առաջընթաց. մշակվել են տարերային աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես ընդունվել է ազգային պլատֆորմ», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալը: