Մատչելի հղումներ

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը


«Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ»

Հայաստանը հուլիսի 5-ին նշում է Սահմանադրության օրը:

Սահմանադրության օրվա կապակցությամբ իր շնորհավորանքի խոսքն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է հայ ժողովրդի համար՝ օր, երբ ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը:

«Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց», - ասել է Սարգսյանը:

«Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ», - նշված է Հայաստանի նախագահ Սարգսյանի տոնական ուղերձում:
XS
SM
MD
LG