Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012 թվականի հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:
Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ:
«Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահները, ըստ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրության, համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով, պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
«Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: