«Առաջին հրատարակումից տասը տարի անց Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի «Սև պարտեզ. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» գիրքը դեռևս մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի և խաղաղության վերաբերյալ նյութերի ամենամանրամասն շարադրումը»:
Այս մասին ասված է Քարնեգի հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ հունիսի 20-ին Թոմաս դը Վաալը կներկայացնի «Սև պարտեզ. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» իր գրքի տասնամյակին նվիրված միջոցառումն ու գրքի հատուկ հրատարակությունը:
Ըստ հայտարարության, միջոցառման ժամանակ մեկնաբանություններով հանդես կգա Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: Միջոցառմանը կմասնակցի նաև Քարդենի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ջեյմս Քոլինզը: