Թուրքիայի քրդերի խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) բարձրաստիճան անդամները, կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի գլխավորությամբ, այս շաբաթվա սկզբին այցելել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ՀՅԴ-ի բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քրդական համագործակցության, ինչպես նաև հայ և քուրդ ժողովուրդների ազգային և ժողովրդավարական ձգտումները», - հաղորդել է ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Արմենիան Ուիքլի» պարբերականը՝ վկայակոչելով ՀՅԴ-ի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը:
Այս հանդիպման նախօրեին, ըստ հաղորդագրության, Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ԱՄՆ-ի մայրաքաղաքում «Քրդերի դերը նոր Մերձավոր Արևելքում» խորագրով անցկացված մեկօրյա համաժողովը, որին մասնակցել են Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և Իրաքից ժամանած քուրդ քաղաքական գործիչներ:
ՀՅԴ-ի բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանի համաձայն, Թուրքիայի քրդերի խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի Դեմիրթաշի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արևմտյան Հայաստանի և Քրդստանի հարցը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակում անցկացված հանդիպման մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի անդամ և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Նազմի Գյուրն ու Վաշինգտոնում կուսակցության ներկայացուցիչ Մեհմեթ Յուքսելը:
Սելահաթին Դեմիրթաշը, որը Թուրքիայի խորհրդարանի անդամ է ընտրվել 2009 թվականին, հրապարակայնորեն խոսել է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման վարվող քաղաքականության մասին: