Մատչելի հղումներ

«Apple» ընկերությունը նոր «iPad» կներկայացնի


Սպասվում է, որ «iPad»-ի նոր տարբերակն ավելի փոքր կլինի ներկայումս վաճառվող տարբերակից

«Apple» ընկերության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, գալիք շաբաթ կներկայացվի մեծ ժողովրդավարություն ունեցող պլանշետային «iPad» համակարգչի նոր տարբերակը, որի չափերն ավելի փոքր կլինեն համակարգչի ներկայումս վաճառվող տարբերակից:

Նոր «iPad»-ը ներկայացնելուն նվիրված միջոցառումը կանցկացվի Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի «Քելիֆորնիա թաիթեր» դահլիճում:

«Apple»-ը չի բացահայտել միջոցառման մանրամասները, սակայն նշել է, թե «ցուցադրելու մի փոքր բան ունի»:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, ընկերության խոսնակը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ ներկայացնելուց:

Սպասվում է, որ պլանեշտային նոր համակարգչի էկրանը կունենա 7-ից 8 մատնաչափ անկյունագիծ, իսկ սարքի գինը կկազմի 199-ից մինչև 299 դոլա: Նոր «iPad»-ն անմիջական մրցակցություն կծավալի «Amazon» ընկերության «Kindle Fire HD» և «Google»-ի «Nexus 7» պլանշետային համակարգիչների հետ, որոնց էկրանի անկյունագիծը կազմում է 7 մատնաչափ, գինը՝ 199 դոլար:
XS
SM
MD
LG