Ամերիկյան «Apple» ընկերության կողմից տարածված հայտարարության համաձայն, իր կողմից արտադրված նոր iPhone հեռախոսների շուկայում հայտնվելու առաջին 3 օրերի ընթացքում 1,7 միլիոն հեռախոս է վաճառվել:
Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ջաբսի խոսքերով, այս ցուցանիշն ամենաբարձրն է ընկերության ստեղծվելուց ի վեր:
«iPhone 4»-ը վաճառքի էր հանվել հունիսի 24-ին` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում: «Apple»-ի խանութների առջև ձևավորված հերթերի արդյունքում, հեռախոսը ձեռք բերել ցանկացողներից շատերին չի հաջողվել գնել այն:
Ի դեպ, «Apple»-ն իր վաճառքից գոյացած շահույթով աշխարհում առաջատարն է համարվում բջջային հեռախոսներ արտադրող այլ ընկերությունների համեմատ: