Մատչելի հղումներ

«Apple»-ը 60 միլիոն դոլար է վճարել՝ «iPad»-ի գործը կարգավորելու համար


«Proview Technology» ընկերության Թայվանում գործող դուստր ձեռնարկությունն ավելի քան մեկ տասնամյակ առաջ էր գրանցել «iPad» ապրանքանիշը

Չինաստանի դատարաններից մեկի համաձայն, «Apple» ընկերությունը վճարել է 60 միլիոն դոլար երկրի հարավային Շենժեն քաղաքում գործող մի ընկերության՝ Չինաստանում «iPad» ապրանքանիշի հետ կապված վեճը լուծելու համար:

Դատարանի կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, «Apple» և «Proview Technology» ընկերությունները միջնորդության արդյունքում հասել են կարգավորման մասին համաձայնության:

Երկու ընկերությունների միջև համաձայնությանը նախորդել է «Proview Technology» ընկերության կողմից հարուցված և երկար ժամանակ տևած դատական գործը, որով այս ընկերությունը փորձում էր Չինաստանի որոշ մասերում արգելափակել «Apple»-ի մեծ ժողովրդականություն վայելող «iPad» պլանշետի վաճառքը:

«iPad»-ը գերիշխող դիրք է զբաղեցնում Չինաստանում պլանշետային համակարգիչների շուկայում՝ գրանցելով նման համակարգիչների վաճառքների ծավալի 76 տոկոս ցուցանիշը:

«Proview Technology» ընկերության Թայվանում գործող դուստր ձեռնարկությունն ավելի քան մեկ տասնամյակ առաջ էր գրանցել «iPad» ապրանքանիշը՝ շատ ավելի վաղ, քան «Apple» ընկերությունը սկսել է դրա արտադրանքը: «Apple»-ն ապրանքանիշն օգտագործելու իրավունքները գնել էր «Proview Technology»-ից 2009 թվականին, սակայն վերջինս պնդում էր, որ «Apple»-ն ապրանքանիշը չի գրանցել Չինաստանի մայրցամաքային մասում:
XS
SM
MD
LG