Մատչելի հղումներ

Հակապուտինյան օրենսդիրը հեռացվել է Ռուսաստանի խորհրդարանից


Ռուսաստանի խորհրդարանից հեռացված պատգամավոր Գենադի Գուդկով
Ռուսաստանի խորհրդարանից հեռացված պատգամավոր Գենադի Գուդկով

Ռուսաստանի որոշ որենդսիրների համաձայն, Գուդկովին պատգամավորական մանդատից զրկելը վտանգավոր նախադեպ է ստեղծում

Ռուսաստանի խորհրդարանից հեռացվել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անցկացված բողոքի ցույցերին մասնակցություն ունեցած մի խորհրդարանական, որին մեղադրել են օրենսդրի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում գործարարությամբ զբաղվելու արգելքի մասին դրույթը խախտելու մեջ:

Պատգամավոր Գենադի Գուդկովին խորհրդարանից հեռացնելու օգտին քվեարկել է 291 պատգամավոր, դեմ՝ 150, ձեռնպահ է մնացել երեք օրենսդիր:

Գենադի Գուդկովը Ռուսաստանի խորհրդարանում իրեն հեռացնելու շուրջ անցկացված քվեարկության արդյունքներն անվանել է քաղաքական ճնշման, այլ ոչ թե արդարադատության արդյունք:

Խորհրդարանից հեռացվելուց հետո Գուդկովը կկորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որից հետո նրան կարող են մեղադրանք ներկայացնել իր կողմից ենթադրաբար իրականացված գործողությունների համար:

Պատգամավոր Գուդկովին խորհրդարանից հեռացնելու դեմ հանդես եկող պատգամավորների համաձայն, վերջինիս պատգամավորական մանդատից զրկելը նախագահի դեմ հանդես եկող պատգամավորներին խորհրդարանից հեռացնելու վտանգավոր նախադեպ է ստեղծում:

Ռուսաստանի խորհրդարանի կողմից ընդունված այս քայլը կատարվել է Մոսկվայում շաբաթ օրը կայանալիք հակապուտինյան մեծ հանրահավաք անցկացնելուց առաջ:
XS
SM
MD
LG