Մատչելի հղումներ

Անանը Մոսկվայում քննարկելու է Սիրիայում տիրող իրավիճակը


Քոֆի Անանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, 2004թ. (արխիվային լուսանկար)
Քոֆի Անանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, 2004թ. (արխիվային լուսանկար)

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը ժամանելու է Ռուսաստանի մայրաքաղաք՝ նախագահ Պուտինի հետ բանակցություններ վարելու նպատակով

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանը հուլիսի 17-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուիտինի հետ, որի ընթացքում կհայցի Պուտինի աջակցությունը Սիրայում ծավալված ճգնաժամի լուծման հարցում:

Մոսկվան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առավել ակտիվ է մասնակցում Սիրիայի հակամարտության քննարկմանը՝ չդրսևորելով սակայն այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վերաբերյալ զբաղեցրած դիրքորոշման կտրուկ փոփոխության որևէ նշաններ և ՄԱԿ-ի նիստերի ընթացքում շարունակելով պաշտպանել վերջինիս:

Սիրիայի ընդդիմությունն անցյալ շաբաթ նշել է, որ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը թույլ է տալիս Ասադի վարչակարգին շարունակել երկրում իրականացվող բռնությունները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին կրկին հորդորել է Մոսկվային չխոչընդոտել խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Հայտնելով Պուտինի և Անանի միջև կայանալիք հանդիպման մասին՝ Կրելմլի մամուլի ծառայությունը նշել է, որ Ռուսաստանի նախագահը նախատեսում է վերահաստատել Անանի խաղաղության ծրագրի աջակցությունը:

«Ռուսական կողմը ելնում է այն եզրակացությունից, որ այս ծրագիրը Սիրիայի ներքին խնդիրներին լուծում տալու հնարավորություն ունեցող կենսունակ միակ ծրագիրն է», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG