Մատչելի հղումներ

Քոֆի Անանը մեկնարկել է բանակցությունները Քլինթընի հետ


Խաղաղության միջազգային հանձանկատար Քոֆի Անանն այսօր Վաշինգտոնում մեկնարկել է բանակցություններն ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ, որի ընթացքում կոչ է արել միջազգային հանրությանը լրացուցիչ ճնշում գործադրել Սիրիայի կառավարության նկատմամբ:

Անանն ասել է, որ ինքն ու արտգործնախարար Քլինթընը քննարկելու են փակուղի մտած խաղաղության գործընթացին նոր թափ հաղորդելու ճանապարհները: Քլինթընն իր հերթին նշել է, որ բանակցությունների ընթացքում փորձելու են մշակել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին «արձագանքել ստիպելու» միջոցներ:

Այս ընթացքում Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդելռահամը հեռախոսով հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ ուրբաթ օրը Իդլիբ հյուսիս-արևմտյան քաղաքում ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում տեղի ուենցած պայթյունի պատճառոով զոհվել է անվտանգության ուժերի երկու ծառայող և քաղաքացիական երեք անձ: Եվս մեկ պայթյուն է որոտացել Դամասկոսի արվարձաններից մեկում, որի պատճառով զոհվել է անվտանգության ուժերի երկու ծառայող:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի ղեկավարը հայտնել է նաև, որ Հալեպ, Դամասկոս և Դերաա քաղաքներում ուրբաթօրյա աղօթքներից հետո անցկացվել են բողոքի ցույցեր, որոնց ընթացքում Դերաայում զոհվել է քաղաքացիական երկու անձ, որոնցից մեկի մահը վրա է հասել դիպուկահարի կրակոցից:

Նույն օրը կառավարական ստորաբաժանումների հրետանին կրակ է արձակել Հոմս քաղաքի ուղղությամբ, իսկ Լաթաքիա քաղաքում շարունակվել են ծանր մարտերը:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է նաև, որ զոհեր են եղել Դեյր էզ-Զոր քաղաքում:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, հունիսի 7-ին Թուրքիա կատարվող այցի շրջանակներում Ստամբուլում հանդես գալով լրագրողների առջև, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Սիրիան չի կարող լինել խաղաղ, կայուն և ժողովրդավարական երկիր, երբ երկիրը ղեկավարում է նախագահ Բաշար ալ-Ասադը:

Քլինթընն ասել է, թե «Ադասը կրկնապատկել է իր կողմից գործադրվող բռնություններն ու իր երկերեսությունը», և եկել է ժամանակը, երբ միջազգային հանրությունը պետք է մեկնարկի աշխատանքը «հետասադյան» ժամանակաշրջանի Սիրիայի ապագայի մշակման ուղղությամբ:

«Այս ծրագրի շուրջ, որը պետք է լինի իրագործելի և հավատք ներշնչի Սիրիայում ցույցեր և երթեր անցկացնող, հանուն մարդու համընդհանուր իրավունքների տառապող և զոհվող մարդկանց, անհրաժեշտ է միավորել միջազգային հանրությունը», - ընդգծել է արտգործնախարար Քլինթընը:

XS
SM
MD
LG