Մատչելի հղումներ

Անանը բանակցություններ է անցկացնում Ասադի հետ


Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մեկնարկել է բանակցությունները երկրի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որոնց ընթացքում հորդորելու է վերջինիս կատարել կառավարական ուժերի և ապստամբների միջև անցյալ ամիս զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սաուսան Ղոշենը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երեքշաբթի օրվա հանդիպման ընթացքում Անանը բարձրացնելու է հիմնական երկու՝ Սիրիայի վերաբերյալ վեց կետից բաղկացած ծրագրի և Հուլա քաղաքում անցյալ ուրբաթ օրն առնվազն 108 քաղաքացիական անձանց իրականացված սպանության վերաբերյալ հարցերը:

Ղոշենը հայտնել է նաև, որ Հուլա քաղաքում շաբաթ օրվանից աշխատում են ՄԱԿ-ի դիտորդները, որոնք հարցազրույցներ են անցկացնում քաղաքի բնակիչների հետ՝ տեղի ունեցածի վերաբերյալ փաստեր հավաքելու նպատակով:

Դամասկոս երկուշաբթի օրը ժամանելուց հետո ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Անանն իր վրդովմունքն է արտահայտել Հուլայում իրականացված սպանդի կապակցությամբ՝ «զարհուրելի հանցագործություն» անվանելով այն:

Անանի հայտարարությունից մեկ օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կառավարական ուժերը մեղադրվել են քաղաքացիական բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հրետանային կրակ բացելու մեջ:

Սիրիայի կառավարությունը հերքում է Հուլայի սպանությունների մեջ իր ներգրավվածությունը՝ պատասխանատվությունը դնելով «զինված ահաբեկիչների» վրա, որոնց մեղադրում է երկրի նախագահ Ասադի դեմ արդեն 15 ամիս տևող ապստամբությունը շարունակելու մեջ:

XS
SM
MD
LG