Եգիպտոսում և Լիբիայում երեքշաբթի օրն անց են կացվել բողոքի ցույցեր, որոնց մասնակիցներն իրենց զայրույթն են արտահայտել Միացյալ Նահանգներում նկարահանված մի կինոնկարի կապակցությամբ, որտեղ, իրենց կարծիքով, վիրավորանք է հասցվել մարգարե Մուհամմադին:
Կահիրեում մոտ երկու հազար ցուցարար, ներառյալ սալաֆիական խմբավորումներին պատկանող մահմեդականներին և նախկինում հակակառավարական ցույցերում ներգրավված ֆուտբոլային երկրպագուների, հավաքվել են ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Մի խումբ ցուցարարներին հաջողվել է բարձրանալ դեսպանատան պարսպի վրա, պոկել Միացյալ Նահանգների դրոշը՝ փոխարենը կախելով իսլամական գրառումներ պարունակող մի դրոշ:
Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնյաներից մեկը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ այս միջադեպի ընթացքում զենք չի կիրառվել, որևէ կրակոց չի եղել: Պաշտոնյայի համաձայն, դեսպանության տարածքում գտնվող աշխատողներին որևէ վտանգ չի սպառնացել:
Հարևան Լիբիայում զայրացած ամբոխը հավաքվել էր Բենգազի քաղաքում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսության մոտակայքում և փորձել կրակի մատնել շենքը՝ իրենց բողոքն արտահայտելով կինոնկարի կապակցությամբ:
Դեռևս հայտնի չէ, արդյոք այս երկու միջադեպերը համակարգված են եղել:
Որոշ հաղորդագրությունների համաձայն, մարգարե Մուհամմադի մասին կինոնկարի նկարահանումը ֆինանսավորվել է Եգիպտոսում կրոնական փոքրամասնություն կազմող՝ արտերկրում բնակվող մի խումբ ղպտիների կողմից:
Եգիպտոսում և Լիբիայում անցկացված ցույցերը համընկել են Միացյալ Նահանգների վրա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական հարձակման տարելիցի հետ: