Մատչելի հղումներ

«Amnesty International»-ը դատապարտել է Ադրբեջանում այլախոհների դեմ իրականացվող բռնությունները


«Amnesty International»-ը դատապարտել է Ադրբեջանում այլախոհների դեմ իրականացվող բռնությունները
«Amnesty International»-ը դատապարտել է Ադրբեջանում այլախոհների դեմ իրականացվող բռնությունները

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները դադարեցնելու նպատակով:

Իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ այս տարվա մարտ ամսից արաբական պետություններում տեղի ունեցած ապստամբությունների ժամանակից ի վեր կազմակերպությունը «գրառում է այլախոհության դեմ ձեռնարկվող և գնալով է՛լ ավելի խստացվող միջոցառումները»:

«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ, զեկույցում Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են ընդդիմության անդամներին մտացածին մեղադրանքներով բանտարկելու և անկախ լրատվամիջոցները լռեցնելու մեջ :

Մասնավորապես, «Երբևէ չծաղկած գարուն. Ադրբեջանում ճնշվում է ազատությունը» անվանմամբ զեկույցում «Amnesty International»-ը մանրամասն ներկայացնում է այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին խորհրդային այս նախկին հանրապետությունում անցկացված զանգվածային ցույցերից հետո այնտեղ իրականացվող «ահաբեկման և ձերբակալությունների ալիքը», որի արդյունքում, ըստ կազմակերպության, այս երկրում խղճի բանտարկյալ է դարձել 17 անձ:

Իրավապաշտպանները պաշտոնական Բաքուն մեղադրել են նաև բողոքի ցույցերն արգելելու, անկախ բլոգերներին հետապնդելու, ինչպես նաև քրեական և քաղաքական բնույթ ունեցող զրպարտության մեղադրանքներ ներկայացնելու միջոցով քննադատությամբ հանդես եկող լրատվամիջոցները լռեցնելու մեջ:

«Գնալով է՛լ ավելի խիստ դարձող միջոցառումները պարզ և հաշվարկված ուղերձ են՝ հասարակության շարքում տարակարծության արտահայտումը չի հանդուրժվի», - ասել է «Amnesty International»-ի Արդբեջանի գծով հետազոտող Նատալիա Նոզազդեն՝ հավելելով. «Եվրոպական Միությունը և Ադրբեջանի միջազգային այլ գործընկերները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ խղճի բանտարկյալների ազատ արձակումը և բողոքի խաղաղ ցույցերի, քննադատական կարծիքների և քաղաքական ընդդիմության դեմ ճնշումների դադարեցումը պահանջելու համար»:

XS
SM
MD
LG