Մատչելի հղումներ

Աֆղանստանում զոհվել է ԱՄՆ-ի հինգ զինծառայող


Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, «հնարավոր է, որ զինծառայողների մահը վրա է հասել «բարեկամական կրակի» հետևանքով»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Աֆղանստանի հարավում զոհվել է ԱՄՆ-ի հինգ զինծառայող:

Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի համաձայն, զինծառայողները զոհվել են անվտանգության գործողությունների իրականացման ընթացքում հակառակորդի ուժերի հետ տեղի ունեցած հրաձգության ընթացքում:

Աֆղանստանի բանակի պաշտոնյաների համաձայն, երկրի Զաբուլ նահանգում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել է Աֆղանստանի զինված ուժերի մեկ զինծառայող:

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, «հնարավոր է, որ զինծառայողների մահը վրա է հասել «բարեկամական կրակի» հետևանքով»:

Զաբուլ նահանգի ոստիկանապետի համաձայն, Անվտանգության աջակցության միջազգային ուժերի ծառայողները որոգայթի մեջ էին ընկել անվտանգության գործողությունների իրականացման ընթացքում: Միջազգային ուժերի զինծառայողները օդուժի աջակցությանն են դիմել, սակայն օդային հարվածը սխալմամբ հասցվել էր միջազգային ուժերի ծառայողների ուղղությամբ:

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի զինծառայողների մահվան պատճառը դարձած որոգայթի կազմակերպման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
XS
SM
MD
LG