Մատչելի հղումներ

Էվերեստի գագաթի ամենաերիտասարդ լեռնագնացը


Ջորդըն Ռոմերա
Ջորդըն Ռոմերա

Տասներեքամյա ամերիկացի Ջորդըն Ռոմերոն ամենաերիտասարդ լեռնագնացն է, ով նվաճել է Էվերեստ լեռան գագաթը:

Տասներեքամյա ամերիկացի Ջորդըն Ռոմերոն ամենաերիտասարդ լեռնագնացն է, ով նվաճել է Էվերեստ լեռը` աշխարհի ամենաբարձր գագաթը:

Կալիֆորնիացի Ջորդընը, նվաճելով ծովի մակարդակից 8,850 մ բարձրության Հիմալայան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, գերազանցեց մինչ այդ Էվերեստը նվաճած ամենաերիտասարդ լեռնագնացի` Նեպալից 16-ամյա Թեմբա Թշերիի ռեկորդը:

Անվտանգությունից ելնելով` Նեպալի կառավարությունն արգելում է 16 տարեկանից ցածր լեռնագնացներին բարձրանալ Էվերեստ: Ռոմերոյի խումբը Էվերեստ էր բարձրացել Չինաստանի կողմից: Խմբում էին նաև նրա հայրը և խորթ մայրը:

Ռոմերոյի ճամփորդությանը հետևող ինտերնետային կայքում նշվում է, որ Ռոմերոն “աներևակայելի երջանիկ” էր, երբ զանգել է լեռան գագաթից: Այժմ նրան հարկավոր է միայն բարձրանալ Անտարկտիդայում Վինսոն Մեսիվ գագաթը, և նա կնվաճի բոլոր յոթ աշխարհամասերի ամենաբարձր գագաթները:

Էվերեստի գագաթ բարձրացած Ռոմերոյի խմբում էր նեպալցի շերպա ցեղից Ապան, ով սահմանեց իր անհատական ռեկորդը` 20-րդ անգամ բարձրանալով Էվերեստը:

Լեռնագնացներին միանալու Ապայի նպատակը այլ լեռնագնացների կողմից թողնված աղբը հավաքելն էր և համաշխարհային կլիմայական փոփոխության խնդիրների շուրջ իրազեկելը:

XS
SM
MD
LG