Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բողոքի ցույց՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտ


«Միացյալ Նահանգները և նախագահ Օբաման կարող են կարևոր դեր ունենալ՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս անդրադառնա իր մութ անցյալին և ազնվորեն խոսի իր կողմից կատարված հանցագործության մասին»


«ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում և քաղաքի մոտակայքում բնակվող ամերիկահայերը ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ամենամյա ապրիլքսանչորսյա ուղերձին ընդառաջ անցկացված բողոքի ցույցի ընթացքում հորդորել են Միացյալ Նահանգների կառավարությանը դադարեցնել Թուրքիայի կողմից ցեղասպանության իրականացման ժխտմանը ցուցաբերվող հանցակցությունը»:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի համաձայն բողոքի ցույցը կազմկակերպել է Հայ երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղը՝ Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վաշինգտոնի տարածաշրջանային հանձնաժողովի կազմում ընդգրկված ամերիկահայ կազմակերպությունների հետ համակարգմամբ:

«Միացյալ Նահանգները և նախագահ Օբաման կարող են կարևոր դեր ունենալ՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս անդրադառնա իր մութ անցյալին և ազնվորեն խոսի իր կողմից կատարված հանցագործության մասին: Դրանից պակաս որևէ այլ բան հնարավորություն է տալիս Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության ժխտումը: Դրանից պակաս որևէ այլ բան Միացյալ Նահանգներին հանցակից է դարձնում՝ ցեղասպանության մերժման առումով: Դրանից պակաս որևէ այլ բան վտանգավոր ուղերձ է հղում բնռապետներին այն մասին, որ նրանք նույնպես կարող են գործել ցեղասպանություն և մնալ անպատիժ», - ասել է Հայ երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղի նախագահ Նարինե Աբրահամյանը:
XS
SM
MD
LG