ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը շարունակում է Թուրքիա կատարվող իր այցելությունը:
«Օգտակար էր ծանոթանալ տարածաշրջանային, ներառյալ Լեռնային Ղարաբաղի, խնդիրների վերաբերյալ Թուրքիայի կառավարության ունեցած տեսակետներին: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին», - գրել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում:
«Թվիթեր»-ում նախօրեին տեղադրված մեկ այլ հաղորդագրության մեջ համանախագահ Ուորլիքը մեջ է բերել հայաստանյան «Արմենփրես» լրատվական գործակալության հաղորդագրությունը, որի համաձայն «քաղաքական գործիչները վտանգավոր չեն համարում Ջեյմս Ուոլիքի այցը Թուրքիա»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թուրքիա էր մեկնել փետրվարի 17-ին: Ուորլիքի կողմից «Թվիթեր»-ում ժամեր առաջ հրապարակված հաղորդագրության համաձայն, ինքը գտնվում է Ստամբուլում՝ լրացուցիչ հանդիպումներ անցկացնելու նպատակով: