Մատչելի հղումներ

Ալիևը պաշտոնապես Ադրբեջանի նախագահ է դարձել՝ արդեն երրորդ անգամ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հանդիսավոր արարողություն (արխիվային լուսանկար)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հանդիսավոր արարողություն (արխիվային լուսանկար)

Ադրբեջանի խորհրդարանում շաբաթ օրը կայացել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրված Իլհամ Ալիևը երդմնակալության հանդիսավոր արարողությունը

Ադրբեջանի խորհրդարանում շաբաթ օրը կայացել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրված Իլհամ Ալիևը երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են Ադրբեջանի պաշտոնական պետական և կառավարական անձինք, կոմիտեների և ընկերությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան երկրների դեսպաններ:

Երդմնակալության արարողության ընթացքում Իլհամ Ալիևը, ձեռքը դնելով Ադրբեջանի սահմանադրության վրա, երդում է տվել «Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարելիս հետևել Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը, պահպանել պետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը, արժանի կերպով ծառայել ժողովրդին»:

Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, Ալիևը, այնուհետև ձեռքը դնելով Ղուրանի վրա, երդվել է «պահպանել Ադրբեջանի ժողովրդի ազգային և հոգևոր արժեքներն ու ավանդույթները»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս ամսվա սկզբին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 84,6 տոկոսը: Նույն տվյալների համաձայն, ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին ստացել է ընտրողների ձայների 5,5 տոկոսը:

Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև նախընտրական շրջանում տեղի ունեցած բազմաթիվ խախտումները դատապարտվել են ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի արտգործնախարարության և Հելսինկյան հանձնաժողովի կողմից:
XS
SM
MD
LG