Իսպանիայում ձերբակալված՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամակցության մեջ կասկածվող երեք մեղադրյալներն ուրբաթ օրը հարցաքննության են ներկայացել Իսպանիայի դատարան: Հարցաքննությունից հետո դատավորը որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք կասկածյալները պետք է մնան կալանքի տակ:
Երեք կասկածյալներին դատարան տեղափոխելու ընթացքում ոստիկանությունը դադարեցրել է երթևեկությունը Մադրիդի գլխավոր փողոցներում:
Իսպանիայի պաշտոնյաների համաձայն, կասկածյալներն ունեն Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիություն, ընդ որում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող կասկածյալի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութի այնպիսի քանակություն, որը բավարար է ավտոբուս ոչնչացման նպատակով հարձակում իրականացնելու համար:
Երկրի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ կասկածյալները փորձարկում էին գերթեթև թռչող սարքերը՝ որպես պայթուցիկ նյութերի առաքման հնարավոր միջոց օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասն ասել էր, թե առկա են «հստակ նշաններ», որ ձերբակալված անձինք ծրագրել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսպանիայում կամ Եվրոպայի այլ պետություններում:
Ձերբակալվածներին մեղադրում են նաև պայթուցիկ այնպիսի սարքեր պահեստավորելու մեջ, որոնց բեկորները կարող էին զգալի վնաս հասցնել:
Ռուսաստանի քաղաքացի կասկածյալները ձերբակալվել են Իսպանիայի ինքնավար Կաստիլ-Լա Մանչա համայնքում, իսկ Թուրքիայի քաղաքացի կասկածյալին ձերբակալել են Լա Լինեա դե լա Կոնսեպսյոն քաղաքում, որտեղ գտնվող բնակարաններից մեկում եռյակը պահեստավորել է պայթուցիկ նյութեր:
Իսպանիայի ոստիկանության համաձայն, ձերբակալվածներից առնվազն մեկը նախկինում հաճախել է Պակիստանում գտնվող զինյալների ուսումնական կենտրոններ: