Մատչելի հղումներ

«Ալ-Քաիդա»-ն խզել է կապերը Սիրիայում գործող զինյալների խմբավորումներից մեկի հետ


«Ալ-Քաիդա»-ի հաղորդագրության համաձայն, այն խզում է կապերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումը կրող խմբավորման հետ

«Ալ-Քաիդա»-ն հայտարարություն է տարածել Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին մասնակցող զինյալների խմբավորումներից մեկի հետ կապերը խզելու մասին:

«Ալ-Քաիդա»-ի կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, այն խզում է կապերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումը կրող խմբավորման հետ:

Անկախ մարմինները դեռևս չեն հաստատել հաղորդագրության իսկությունը, սակայն հայտարարությունը հրապարակվել է «ալ-Քաիդա»-ի կողմից հաճախակի օգտագործվող համացանցային կայքերից մեկում:

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահիրին անցյալ տարի կարգադրել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը Սիրիայում գործել «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Նուսրայի ջակատ» ջիհադիստների մեկ այլ կազմակերպությունից անկախ:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սակայն անտեսել էր ալ-Զավահիրիի կարգադրությունը և շարունակել իր գործողությունը Սիրիայում:

Սիրիայի ապստամբների որոշ խմբավորումներ մեղադրում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»-ը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղելու փոխարեն իշխանությունը խմբավորման ձեռքերում կենտրոնացնելուն ուղղված գործողությունների իրականացման մեջ:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստները, բացի այդ, բազմիցս իրականցրել են մարտական գործողություններ՝ ուղղված Սիրիայի ապստամբների այլ խմբավորումների դեմ:
XS
SM
MD
LG