«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահրին հորդորել է փոքրածավալ հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի տարածքում՝ «Ամերիկային տնտեսապես արյունաքամ» անելու համար:
Ահաբեկչական համացանցային ռեսուրսների մոնիթորինգն իրականացնող «SITE» կազմակերպության համաձայն, ալ-Զավահրին նաև հույս է հայտնել, որ վերջ ի վերջո ԱՄՆ- դեմ կիրականացվի նաև մեծածավալ հարված:
Միացյալ Նահանգների տարածքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 12-րդ տարելիցից հետո հրապարակված ալ-Զավահրիի ձայնային ուղերձում ասված է, որ «մեկ կամ մի քանի եղբայրների կողմից իրականացված հարձակումները կթուլացնեն ԱՄՆ-ի տնտեսությունը՝ դառնալով անվտանգության ապահովմանն ուղղված մեծածավալ ծախսերի պատճառը»:
«Մենք պետք է տնտեսապես արյունաքամ անենք Ամերիկան՝ ստիպելով, որ կատարվեն մեծածավալ ծախսեր անվտանգությանն ապահովության նպատակով, քանի որ տնտեսությունն Ամերիկայի թույլ տեղն է, որն արդեն իսկ սկսել է խարխլվել՝ ռազմական և անվտանգությանն ուղղված ծախսերի պատճառով», - իր ուղերձում է ասել է ալ-Զավահրին, որի համաձայն «Ամերիկան այս դրության մեջ պահելու համար անհրաժեշտ է պարզապես մի քանի վայրում իրար հետ կապ չունեցող հարձակում իրականացնել»:
Իր ձայնային ուղերձում «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահրին հորդորել է մահմեդականներին չգնել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից արտադրված ապրանքները, քանի որ, ըստ նրա, «նման ծախսերը միմիայն կօգնեն Միացյալ Նահանգներին ֆինանսավորել մահմեդական երկրներում իրականացվող ռազմական գործողությունները»: Նա ասել է նաև, որ մահմեդականները պետք է դադարեցնեն ԱՄՆ-ի դոլարի օգտագործումը և փոխարինեն այն երկրների տարադրամով, որոնք մահմեդականների դեմ ուղղված հարձակումներ չեն իրականցրել:
Ալ-Զավհարին, որը, ըստ անվտանգության ոլորտի փորձագետների, բնակվում է Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանամերձ շրջանում, եզրափակել է իր ուղերձը՝ ասելով, որ «եթե մահմեդականները ցանկանում են արժանապատիվ կյանքով ապրել և ազատ լինել, ապա նրանք պետք է պաշտպանեն իրենց արժանապատվությունը»: