ՆԱՏՕ-ն հայտնել է դաշինքի օդային հարվածներին արդյունքում Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան առաջնորդների ոչնչացման մասին:
Դաշինքը երեքշաբթի օրը հայտնել է, որ ոչնչացված թալիբներից մեկը՝ Մուլլահ Հազրաթը, մեղադրվում էր Քաբուլից դեպի հարավ գտնվող Ուզբին դաշտավայրում 2008 թվականին ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա կատարված հարձակման մեջ, որի պատճառով զոհվել էր Ֆրանսիայի տասը, վնասվածքներ է ստացել դաշինքի ևս 21 զինծառայող:
Այս հարձակումից հետո Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Աֆղանստանի զինված ուժերը մեծածավալ գրոհ էին մեկնարկել այդ շրջանում, որը նպատակ էր հետապնդում վերադարձնելու վերահսկողությունն այս շրջանի նկատմամբ Աֆղանստանի անվտանգության ուժերին:
ՆԱՏՕ-ի հաղորդագրության համաձայն, Հազրաթի հետ միասին կիրակի օրն իրականացված գրոհի ընթացքում ոչնչացվել է թալիբների ևս մեկ առաջնորդ՝ Շաքիրը: Թալիբների այս երկու առաջնորդները համատեղ ծրագրել են վերջին ամիսների ընթացքում դաշինքի ուժերի դեմ ուղղված մի շարք հարձակումներ:
Հաղորդագրության համաձայն, կիրակի օրն իրականացված օդային հարձակման հետևանքով խաղաղ բնակչության թվում զոհեր չեն եղել:
Միջազգային զինված ուժերը նախատեսվում է դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014 թվականի ավարտը՝ երկրում անվտանգության ապահովման պատասխանատվությունն Աֆղանստանի ուժերին փոխանցելուց հետո: