Մատչելի հղումներ

Իրանի նախագահն ավարտեց բոյկոտը նախարարների խորհրդում


Իրանի նախագահն ավարտեց բոյկոտը նախարարների խորհրդում
Իրանի նախագահն ավարտեց բոյկոտը նախարարների խորհրդում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դադարեցրեց նախարարների խորհրդում իր բոյկոտը` այսպիսով ազդարարելով իշխանության հավելյալ լծակներ ունենալու համար երկրի հոգեւոր առաջնորդի հետ սկսված պայքարի ավարտը:

Նախարարների խորհրդի նախորդ երկու հանդիպումներին չմասնակցելուց հետո, Ահմադինեջադը կիրակի օրը ներկա է գտնվել նիստին:


Նախագահի եւ երկրի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի միջեւ հարաբերությունները սրվեցին երկու շաբաթ առաջ, երբ Ահմադինեջադը պաշտոնից ազատեց անվտանգության նախարարին, որից հետո Գերագույն առաջնորդը վետո վրեց այդ որոշման վրա:

Մամուլի պատական միջոցները հաղորդել են, որ Այաթոլլահ Խամենեին հրահանգել է նախարար Հեյդար Մոսլեհիին շարունակել կատարել իր պարտականությունները որպես անվտանգության նախարարության ղեկավար, չնայած նախագահի կողմից հեռացված լինելու փաստին:

Նույն ծառայությունների հաղորդագրությունների համաձայն, նախարարների խորհրդում նախագահը կիրակի օրը վերահաստատել է իր հավատարմությունը Գերագույն ղեկավարին:


XS
SM
MD
LG