Մատչելի հղումներ

Իրանի նախագահը չի բացառում միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների հնարավորությունը


Իրանի նախագահը չի բացառում միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների հնարավորությունը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետագա բանակցություններն աշխարհի տերությունների հետ հնարավոր են։

Այս հայտարարությամբ Ահմադինեջադը հանդես է եկել Թուրքիայում անցկացված բանակցությունների ավարտից հետո, որոնց արդյունքում որևէ պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։

ԵՄ–ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել է, որ հիասթափված է «P5+1» պետությունների խմբի և Իրանի միջև անցկացված բանակցությունների արդյունքով։

Էշթոնն ասել է, թե Թուրքիայում անցկացվող բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Իրանը պահանջել է դադարեցնել իր դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչը ընդունելի չէ «P5+1» խմբի կազմում ընդգրկված պետությունների համար։

Իրանի միջուկային հարցերով ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին հայտնել է, որ Թեհրանը պահպանում է միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ ուրանի հարստացումը զարգացնելու իր իրավունքը։ Նա նաև ասել է, որ իր երկիրը ցանկանում է շարունակել «P5+1» խմբի հետ բանակցությունները, եթե դրանց հիմքում ընկած լինեն «ընդհանուր տրամաբանությունը» և պետության իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքը։

Արևմտյան պետությունները մեղադրում են Իրանին՝ միջուկային զենք ստեղծելու ծրագրերի մեջ։

Իրանը հերքում է այդ մեղադրանքները։

XS
SM
MD
LG