Մատչելի հղումներ

«Ծերացման խնդիրները Հայաստանում»


«Ծերացող երկրների շարքում Հայաստանը, ցավոք, բարձր դիրքերում է, իսկ տարածաշրջանում՝ առաջատարներից»

«Հայաստանում, ինչպես ողջ Եվրոպայում բնակչությունը քիչ է ու աստիճանաբար նվազում է, սակայն բարձրացնելով մարդկանց կրթական որակը՝ հնարավոր է պայքարել ժողովրդագրական խնդիրների դեմ: Սա եվրոպական երկրների ծերացման դեմ պայքարի կարևոր սկզբունքներից մեկն է, որն անցյալ շաբաթ քննարկվեց Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Ազգաբնակչության առաջնահերթությունները 21-րդ դարում» համաժողովում»:

Այս մասին գրում է «ԱրմենիաՆաու» համացանցային պարբերականը, որի համաձայն ծերացող երկրների շարքում Հայաստանը, ցավոք, բարձր դիրքերում է, իսկ տարածաշրջանում՝ առաջատարներից:

«Եթե Հայաստանում այժմ 60-ից բարձր մարդիկ ողջ բնակչության 14 տոկոսն են կազմում, ինչն արդեն իսկ բավական ծանրացնում է պետության սոցիալական բեռը, ապա 2050-ին այս ցուցանիշը կհասնի ավելի քան 31 տոկոսի: Ադրբեջանն այժմ ունի մոտ 8 տոկոս թոշակառուներ, 2050-ին կունենա 25 տոկոս, սակայն, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բնակչությունը ոչ թե նվազելու է, այլ աճելու է՝ հասնելով մոտ 11 միլիոնի», - նշվում է հոդվածում:

«ԱրմենիաՆաու» -ն մեջ է բերում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանի խոսքերը, որի համաձայն ծերացումը Հայաստանում ցածր ծնելիության և բարձր տեմպեր ունեցող միգրացիայի անխուսափելի հետևանք է, որը տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու:

«Քանի որ կյանքի տևողությունը մեծացել է, պետք է այնպես անել, որ մեծահասակները մեծ բեռ չդառնան պետության համար», - ասում է Հայրապետյանը:
XS
SM
MD
LG