Աֆրիկայից հազարավոր միգրանտներ արդեն երկու օր շարունակ բողոքի երթ են անցկացնում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ արտահայտելով իրենց զայրույթը Իսրայելի կառավարության վերաբերմունքի նկատմամբ, որը ցուցարարները «դաժան» են գնահատում:
Թել Ավիվում երկուշաբթի օրն անցկացված ցույցի մասնակիցները կանգառներ են կատարել Իսրայելում Միացյալ Նահանգների և մի քանի եվրոպական պետությունների դեսպանությունների մոտ, որոնց միջոցով միգրանտները փորձել են ուշադրություն հրավիրել իրենց ապաստան տրամադրելու և այնպիսի օրենքների գործողությունը դադարեցնելու ցանկությանը, որոնցով նախատեսվում է միգրանտների ազատազրկումն ու աշխատանքի իրավունք ստանալու արգելքը:
Իսրայելի խորհրդարանն անցյալ ամիս ընդունել է նոր օրենք, որը թույլ է տալիս իշխանություններին անժամկետ ազատազրկում կիրառել համապատասխան փաստաթղթեր չունեցող միգրանտների նկատմամբ, ինչպես նաև արգելել միգրանտներին աշխատանքի տեղավորումը:
Թել Ավիվում նախօրեին անցկացված բողոքի ցույցին մասնակցել էր ավելի քան 100 հազար մարդ:
Իսրայելում ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալության ներկայացուցիչ Վալպուրգա Էնգլբրեխտն իր հայտարարության մեջ քննադատության է ենթարկել Իսրայելի կառավարության կողմից միգրանտների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Էնգլբրեխտի հայտարարությունն ուշադրություն է հրավիրում Իսրայելի հարավում գտնվող անապատում կառուցված ազատազրկման նոր վայրի նկատմամբ, որը, ըստ էության, օգտագործվելու է որպես մի վայր, «որտեղից ոչ մեկին ազատ չեն արձակելու»:
Իսրայելում գտնվող աֆրիկացի միգրանտները ժամանում են հիմնականում Էրիթրեայից և Սուդանից՝ փորձելով ապաստան գտնել իրենց երկրներում տիրող աղքատությունից, բռնություններից և քաղաքական քաոսից:
Իսրայելի իշխանությունները միգրանտներին համարում են անօրինական գործողություններ կատարած ներխուժողներ, որոնց հոսքը դադարեցնելու նպատակով իշխանությունները ցանկապատ են կառուցել Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով: