Մատչելի հղումներ

Սպանվել է Աֆղանստանի խաղաղության խորհրդի ավագ մի անդամ


Աֆղանստանում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել այս երկրի խաղաղության խորհրդի ավագ մի անդամ։
Զինյալ անձնավորությունը Արսալա Ռահմանիի վրա կրակ է արձակել մի ավտոմեքենայի միջից, երբ վերջինս մայրաքաղաք Քաբուլում տուն էր վերադառնում աշխատանքից։


Ռահմանին ժամանակին եղել է Թալիբանի պաշտոնյա, որը համաձայնվել էր ընդգրկվել նախագահ Համիդ Քարզայի հիմնած Աֆղանստանի խաղաղության խորհրդում` նպատակ ունենալով բանակցությունների միջոցով վերջ դնել 1Օ տարի տեւած պատերազմին։ Աֆղանստանում Թալիբանի կառավարման ընթացքում նա եղել է բարձրագույն կրթության փոխնախարարը։
Թալիբանը հերքում է հարձակումն իրականացնելու մեղադրանքները։

Աֆղանստանի կառավարությունը կիրակի օրը հայտարարեց ռազմական կառավարումը փոխանցելու երրորդ փուլի մասին։

XS
SM
MD
LG