Մատչելի հղումներ

Աֆղանստանում առեւանգվել են պետական ծառայողներ


Աֆղանստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել ազատ արձակել նախարարության աշխատակիցներին, որոնք առեւանգվել էին հինգշաբթի օրը Քանդահար գավառում ։

Առեւանգումները եւ սպանություններն Աֆղանստանում վերջին ամիսների ընթացքում նկատելիորեն աճել են, քանի դեռ ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի ուժերը փորձում են ազատել Քանդահարը Թալիբանի ուժերից։

Հինգշաբթի օրը հարեւան Ուրուզգան գավառում ապստամբ ուժերի կողմից սպանվել էր շրջանի ղեկավարը։

Տեղական խորհրդի անդամ Սալեհ Մոհամադը այն պաշտոնյաների ցուցակում էր, որոնց Թալիբանի առաջնորդ Մուլլահ Օմարը ցանկանում է վերացնել։

XS
SM
MD
LG