Մատչելի հղումներ

Թալիբներ. «Ձեռք է բերվել անվտանգության ապահովման ծրագիրը»


Աֆղանստանի ցեղախմբերի առաջնորդների ավանդական Մեծ ժողով («Լոյա ջիրգա») (արխիվային լուսանկար)

Աֆղանստանի թալիբների համաձայն, իրենք ձեռք են բերել երկրի ցեղախմբերի առաջնորդների գալիք հանդիպման անվտանգության ապահովման ծրագիրը:

Սպասվում է, որ ցեղախմբերի առաջնորդների կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու է Միացյալ Նահանգների հետ ապագայում հարաբերությունների ձևավորման խնդիրը:

Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն, թալիբների կայքում հրապարակված փաստաթղթերը կեղծիք են՝ ուղղված երկրի մայրաքաղաք Քաբուլում այս ամիս կայանալիք հանդիպման մասնակիցներին սարսափեցնելուն:

Թալիբների կայքում կիրակի օրը հրապարակված տեղեկությունների համաձայն, ցեղախմբերի առաջնորդների գալիք հանդիպման ընթացքում անվտանգության ապահովման ծրագիրը ձեռք է բերվել «թշնամու շարքերում գտնվող անձնակազմի միջոցով»:

Թալիբները հարձակում էին գործել վերջին անգամ անցյալ տարի անցկացված ավանդական Մեծ ժողովի («Լոյա ջիրգայի») մասնակիցների վրա:

XS
SM
MD
LG