Մատչելի հղումներ

Աֆղանստանում վերացրել են թալիբների բարձրաստիճան մի հրամանատարների


Աֆղանստանում վերացրել են թալիբների բարձրաստիճան մի հրամանատարների

Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգում անցկացված գործողությունների արդյունքում սպանվել է թալիբների բարձրաստիճան հրամանատարներից մեկը։

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի հաղորդագրության համաձայն, թալիբների հրամանատարը և մի քանի զինյալ ոչնչացվել են այս նահանգի Չարա Դարա շրջանում Աֆղանստանի զինուժի հետ համատեղ անցկացված գործողությունների ընթացքում։

Տեղական իշխանությունները հայտարարում են, որ թալիբների սպանված հրամանատարը Մուլլա Բահադարն է, որի հրամանատարության տակ եղել են հարյուրավոր զինյալներ։

Հյուսիսային Աֆղանստանում անվտանգության իրավիճակը վերջին երկու տարվա ընթացքում վատթարացել է: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի ուժերն այս շաբաթ հարձակումներ են ձեռնարկել Քունդուզի տարածաշրջանում։

Միաժամանակ, «Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանի մայրաքաղաք է փաստաբանական առաքելությամբ այցելել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն։ Այցի ընթացքում նախարարը է անցկացնելու ԱՄՆ-ի զինծառայողների և Աֆղանստանի պետական պաշտոնյաների հետ։

XS
SM
MD
LG