Մատչելի հղումներ

Աֆղանստանում անվտանգության պատասխանատվության փոխանցումը կսկսվի եկող տարվանից


ՆԱՏՕ-ի զորքերը անվտանգության պատասխանատվությունը Աֆղանստանի չորս գավառներին են փոխանցելու եկող տարվանից սկսյալ

Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստըրվելլեն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի զորքերը անվտանգության պատասխանատվությունը Աֆղանստանի չորս գավառներին են փոխանցելու եկող տարվանից սկսյալ։

Վեստերվելլեն ուրբաթ օրը ասել է, թե այս գավառներից մեկը կլինի հյուսիսից, ուր գերմանական զորքերներն են տեղակայված։ Նա ավելացրել է, թե անվտանգության պատասխանատվության փոխանցման մանրամասնությունները կմշակվեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, նոյեմբերին։

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում ունեցած իր ելույթում արտգործնախարար Վեստըրվելլեն պաշտպանել է Գերմանիայի առաքելությունը Աֆղանստանում՝ այն բնութագրելով ՛՛անհրաժեշտություն՝՝։ Նա ասել է, թե Գերմանիան հանձնառու է Աֆղանստանում կայունություն հաստատելու գործում։

Գերմանիան, իր զորքերի թվով, ՆԱՏՕ-ի առաքելությանը աջակցող երրորդ ամենակարեւոր երկիրն է, Աֆղանստանում ունենալով մոտ 4500 զինվորական։

Գերմանիայի ղեկավարները ցանկանում են, որ գերմանական զորքերի դուրսբերումը Աֆղանստանից սկսվի մինչեւ 2013 թվականը։

XS
SM
MD
LG