ՆԱՏՕ–ն հարավային Աֆղանստանում անցկացնում է Աֆղանստանի ազգային բանակի զինվորի հարձակման արդյունքում կոալիցիայի մի քանի զինծառայողի մահվան հետաքննություն։
ՆԱՏՕ–ի համաձայն, Աֆղանստանի կառավարության հետ համատեղ անցկացվող հետաքննության նպատակն է որոշել ուրբաթ օրը Աֆղանստանի Հելմանդ նահանգի Սանգին քաղաքում գտնվող ռազմակայաններից մեկում դաշինքի զինծառայողների մահվան հանգամանքները։
Թալիբների համաձայն, Աֆղանստանի զինծառայողներից մեկը կրակ է բացել՝ սպանելով ՆԱՏՕ–ի զինծառայողներից առնվազն երկուսին, ապա դիմել է փախուստի և միացել զինյալներին։
ՆԱՏՕ–ի զինծառայողները Աֆղանստանի զինվորների հետ համատեղ օգտագործում են ռազմակայաններ, ինչը կոալիցիայի ուժերը խոցելի են դարձնում ռազմակայան ներթափանցող զինյալների հարձակումներին։