Մատչելի հղումներ

Աֆղանստանի և օտարերկրյա զինծառայողների միջև բանավեճի պատճառով կան զոհեր


Աֆղանստանի և օտարերկրյա զինծառայողների միջև բանավեճի պատճառով կան զոհեր
Աֆղանստանի և օտարերկրյա զինծառայողների միջև բանավեճի պատճառով կան զոհեր

Քաբուլի օդանավակայանում Աֆղանստանի ռազմական մի օդաչուի և օտարերկրյա զինծառայողների միջև սկսված բանավեճը զոհերի պատճառ է դարձել։

ՆԱՏՕ-ի հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի օդուժի կողմից օգտագործվող շինությունում տեղի ունեցած փոխհրաձգություն ժամանակ օդաչուի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է վեց մարդ։

ՆԱՏՕ-ն սակայն չի հայտարարում, թե որ երկրների զինծառայողներն են զոհ գնացել օդանավակայանում տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Վերջերս տեղի է ունեցել մի քանի հարձակում դաշնակից ուժերի զինծառայողների վրա՝ այս երկրի զինծառայողների կամ Աֆղանստանի զինուժի համազգեստ կրող անձանց մասնակցությամբ։

Այս ամսվա սկզբին հյուսիսային Ֆարյաբ նահանգում Աֆղանստանի սահմանապահ ուժերի մի զինծառայողի կողմից բացված կրակի պատճառով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող։ Աֆղանստանի զինուժի համազգեստ կրող մի անձ Բաղլան նահանգում փետրվար ամսին սպանել էր Գերմանիայի երեք, վնասվածքներ հասցրել՝ վեց զինծառայողի։

XS
SM
MD
LG