Աֆղանստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում գրանցվել է ընտրողների «աննախադեպ ակտիվ» մասնակցություն:
Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ընտրությունների անցկացման ժամերը երկարացնելու մասին՝ բոլոր ցանկացողներին քվեարկելու հնարավորություն ընձեռելու համար:
Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Յան Քուբիսը գովասանքի խոսքեր է ուղղել Աֆղանստանի ընտրողներին, որոնք, չնայած նրանց դեմ զինյալների կողմից ուղղված ահաբեկման արշավի, ակտիվ մասնակցում են ընտրություններին:
Սպասվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքները հայտի կդառնան մի քանի շաբաթից: Այս ընտրություններին իրենց թեկնածությունը դրած ութ թեկնածուից ոչ մեկի կողմից ընտրողների ձայների կեսից ավելին չհավաքելու դեպքում կանցկացվի նախագահական ընտրությունների լրացուցիչ փուլ:
Աֆղանստանում նախագահական ընտրությունների օրն ընդունվել են անվտանգության աննախադեպ միջոցներ: Երկրի 12 միլիոն ընտրողների անվտանգությունը պահպանելու համար Աֆղանստանի իշխանությունները փողոց են դուրս բերել անվտանգության ուժերի հարյուր հազարավոր ծառայողներ: