Մատչելի հղումներ

Մահացու հարված Աֆղանստանում՝ ընդդեմ ամերիկյան հենակետի


Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ռազմական մի հենակետի վրա բեռնատար ավտոմեքենայով թալիբների կողմից իրականացված հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ամերիկացի 8Օ զինվորական։ Հարձակման արդյունքում զոհվել է Աֆղանստանի 5 քաղաքացի։ Ամերիկացի որեւէ զինվորական չի զոհվել։

Այս հարձակումն իրականացվեց Աֆղանստանում ամերիկյան ուժերի դեմ հարձակումները շարունակելու մասին թալիբների կողմից հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց։ Թալիբները հայտարարեցին նաեւ, թե իրենք ոչ մի կապ չեն ունեցել 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների հետ։ Այսօրվա հարձակման պատասխանատվությունը Թալիբանն արդեն վերցրել է իր վրա։

Պայթյունն իրականացրել է մահապարտ մի ահաբեկիչ, որն իր վրա կապված հզոր մի ռումբ է պայթեցրել փայտերով բեռնված բեռնատար ավտոմեքենայում։

ՆԱՏՕ-ն տեղեկացնում է, որ ամերիկացի որեւէ զինվորական չի ստացել մահացու վնասվածքներ։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել են այս հատվածներում գտնվող ավելի քան 1ՕՕ խանութ, մեկ հիվանդանոց եւ Սայեդ Աբադ քաղաքի քաղաքապետարանի շենքը։



XS
SM
MD
LG