Մատչելի հղումներ

Թալիբներ. «ԱՄՆ-ը Խորհրդային Միության բախտի կարժանանա»


Թալիբներ. «ԱՄՆ-ը Խորհրդային Միության բախտի կարժանանա»
Թալիբներ. «ԱՄՆ-ը Խորհրդային Միության բախտի կարժանանա»

Թալիբները Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 23-րդ տարերդարձն օգտագործել են Միացյալ Նահանգներին զգուշացնելու համար` պնդելով, որ ԱՄՆ-ը նույն բախտին է արժանանալու:

Լրատվամիջոցներին ուղղված էլեկտրոնային նամակում թալիբների նշել են, թե «եսասեր ամերիկացիները պետք է դասեր քաղեն խորհրդային բանակի ամոթալի պարտությունից և դադարեցնեն անիմաստ պայքարը Աֆղանստանի նվիրյալ ժողովրդի դեմ»:

Նամակում նշվել է նաև, թե «ամերիկացի զավթիչները և նրանց դաշնակիցները կրելու են այն նույն պարտությունը, որն անցյալում կրեցին ռուս ներխուժողները»:

Խորհրդային զորքերի դուրսբերման տարեդարձը Աֆղանստանում որպես ազգային տոն է նշվում:

Երկրի հեռուստատեսությամբ մի քանի անգամ ցուցադրվել են 23 տարի առաջ պարտված սովետական բանակի նահանջը ներկայացնող տեսանյութերը:

Խորհրդային ուժերը ներխուժել էին Աֆղանստանը 1979 թվականին` նախագահ Նուր Մուհամադ Տարաքիի կոմունիստական կառավարությանն օժանդակելու նպատակով:

Ներխուժելուց մեկ տասնամյակ անց զորքերի հեռացումն Աֆղանստանում հանգեցրեց կոմունիստական ռեժիմի կործանման և քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև ճանապարհ հարթեց 1996 թվականին թալիբների իշխանության գալու համար:

XS
SM
MD
LG