Մատչելի հղումներ

 
Ինքնասպանն Աֆղանստանում սպանել է շրջանային կառավարության ղեկավարին

Ինքնասպանն Աֆղանստանում սպանել է շրջանային կառավարության ղեկավարին


Աֆղանստանի Քունդուզ նահանգում ինքնասպանի հարձակման հեևտանքով վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչ, 30 օգոստոսի 2013թ.
Աֆղանստանի Քունդուզ նահանգում ինքնասպանի հարձակման հեևտանքով վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչ, 30 օգոստոսի 2013թ.

Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում, որտեղ հարձակման ժամանակ հիշատակի արարողություն էր անցկացվում

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկրի շրջաններից մեկի ղեկավարը և առնվազն յոթ այլ անձ:

Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում, որտեղ հարձակման ժամանակ հիշատակի արարողություն էր անցկացվում:

Քունդուզ նահանգի Արչի շրջանում ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով, ըստ Աֆղանստանի պետական մարմինների, վնասվածքներ է ստացել առնվազն 11 մարդ:

Հարձակման համար որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն թալիբները կանոնավոր հարձակումներ են իրականցնում՝ ուղղված Աֆղանստանի և օտարերկրյա պետությունների զինված ուժերի, ոստիկանության և պետական մարմինների ծառայողների դեմ:

Վերջին օրերին երկրում իրականացված հարձակումների զոհ է գնացել մի քանի տասնյակ մարդ:
XS
SM
MD
LG