Մատչելի հղումներ

Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը


Նախագահական այս ընտրություններում, ըստ Աֆղանստանի օրենսդրության, իր թեկնածությունը երրորդ անգամ չի կարող դնել երկրի ներկայիս նախագահ Համիդ Քարզայը

Աֆղանստանում այսօր պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Նախագահական այս ընտրություններում, ըստ Աֆղանստանի օրենսդրության, իր թեկնածությունը երրորդ անգամ չի կարող դնել երկրի ներկայիս նախագահ Համիդ Քարզայը:

Ըստ վերլուծաբանների, նախագահական ընտրապայքարում ամենաուժեղ թեկնածուներն են Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահը, ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին և նախագահ Քարզայի ավագ եղբայր Քայում Քարզայը:

Աֆղանստանի թալիբները սպառնացել են խաթարել երկրում նախագահի ընտրությունների անցկացումը:

Աֆղանստանում նախագահի ընտրությունները կդառնա կարևոր փորձարկում այն բանի, թե արդյոք Աֆղանստանի իշխանությունները կկարողանան ապահովել քաղաքական կայուն անցում այն ընթացքում, երբ ՆԱՏՕ-ի ուժերը նախապատրաստվում են երկրից դուրսբերման՝ Աֆղանստանում գրեթե 13 տարի տևած պատերազմից հետո:
XS
SM
MD
LG