Մատչելի հղումներ

Աֆղանստանում կին ոստիկանն օտարերկրյա խորհրդականի է սպանել


Քաբուլում ոստիկանության շտաբի շենքը, 2012 թվականի դեկտեմբերի 24
Քաբուլում ոստիկանության շտաբի շենքը, 2012 թվականի դեկտեմբերի 24

Աֆղանստանի իշխանությունների համաձայն, կատարվածն ըստ էության «ներքին հարձակում» է եղել

Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համաձայն, երկրի մայրաքաղաքում ոստիկանության կին ծառայողն օտարերկրյա խորհրդականի է սպանել:

Իշխանությունների համաձայն, սպանությունը տեղի է ունեցել Քաբուլում գտնվող ոստիկանության շտաբում երկուշաբթի օրը:

Պաշտոնական տվյալների համաձայն, կատարվածն ըստ էության «ներքին հարձակում» է: Նման հարձակումների դեպքում Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողները զենք են բարձրացնում իրենց հետ միասին աշխատող Արևմուտքի դաշինքի ծառայողների դեմ:

Նման պատահարները խարխլել են վստահությունը դաշինքի ծառայողների և Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայության միջև:
XS
SM
MD
LG