«Աֆղանստանում արտադրված ափիոնի գինը 2011 թվականին կտրուկ աճ է գրանցել՝ համեմատած մեկ տարի առաջ գրանցված գների»:
Այս մասին հայտնել է Միավորված ազգերի կազմակերպության Թմրանյութերի և հանցավորության հարցերով գրասենյակը, որի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, Աֆղանստանում ափիոնի աճեցմամբ զբաղված գյուղացիների եկամուտները կազմել են 1,4 միլիարդ դոլար՝ երկրի ՀՆԱ-ի ինը տոկոսը:
Միավորված ազգերի կազմակերպության Թմրանյութերի և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովն ասել է, որ ափիոնի արտադրությունը շարունակում է մնալ Աֆղանստանի տնտեսության զգալի մասը:
ՄԱԿ-ի այս գործակալության կողմից անցկացված ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ Աֆղանստանում ափիոնային կակաչ աճեցնելով զբաղված գյուղացիների 60 տոկոսի համար այս բույս աճեցնելու համար խթան է հանդիսանում նման գործունեությամբ զբաղվելու եկամտաբերությունը: