Մատչելի հղումներ

Աֆղանստանի ապագան կդառնա Քարզայի և Օբամայի բանակցությունների հիմնական առարկան


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (արխիվային լուսանկար)
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգներ կատարվելիք այցից առաջ նախագահ Քարզայը Քաբուլում հանդիպում է ունեցել Աֆղանստան այցելած ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրը կայցելի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն՝ անցկացնելու բանակցություններ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որոնց ընթացքում քննարկվելիք հիմնական թեման կլինի երկրի ապագան՝ գալիք տարի ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումից հետո:

Միացյալ Նահանգներ կատարվելիք այցից առաջ նախագահ Քարզայը Քաբուլում հանդիպում է ունեցել Աֆղանստան այցելած ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ: Նախագահի գրասենյակի համաձայն, շաբաթ օրը հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ երկու պետությունների միջև անվտանգության մասին պայմանագրի կնքումն ու Աֆղանստանում խաղաղության գործընթացը:

Աֆղանստանի հարավային շրջանների պաշտոնյաներն այս ընթացքում հայտնել են, որ կիրակի օրը երկրում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ: Հարձակման հետևանքով 15 մարդ վնասվածքներ է ստացել:

Իշխանությունների համաձայն, հարձակումն ուղղված էր Ղանդահար նահանգում գտնվող Սպին Բոլդակ քաղաքում անցկացված ավագանու հանդիպման մասնակիցների դեմ:

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
XS
SM
MD
LG