Մատչելի հղումներ

Աֆղանստանը հանքերի մշակման գործում խոստանում է թափանցիկություն


Աֆղանստանի բնական հանածոների նախարարը խոստանում է, որ երկրի 3 տրիլիոն դոլարի համարժեք հանքային նյութերի արդյունահանումն ու մշակումը տարբեր ընկերությունների հանձնելու գործընթացը լինելու է թափանցիկ։

Վահիդուլլահ Շահրանին ուրբաթ օրը հերքել է այս գործընթացում կաշառակերության հնարավորությունը։ Նա ասել է, թե հարկավոր է ընդունել նոր օրենք, որը պարտադրի բոլոր պայմանագրերի մասին հստակ տեղեկությունների հրապարակում։


Նախարարն այս պահին Մեծ Բրիտանիայում է, որտեղ ցանկանում է կապեր հաստատել այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Աֆղանստանում երկաթի, լիթիումի, ոսկու եւ այլ հանքանյութերի պաշարները մշակելու համար։

Շահրանիի խոսքերով, հանքանյութերի մշակումը կարգին կատարելու դեպքում, Աֆղանստանը տնտեսապես կայուն եւ անկախ պետություն կդառնա մեկ տասնամյակի ընթացքում։

XS
SM
MD
LG