«Եվրոպայում ծավալված ֆինանսական ճգնաժամը և Միացյալ Նահանգների տնտեսության վերականգնման ցածր տեմպերը վնաս են հասցնում Ասիայի զարգացող պետությունների տնտեսական աճին»:
Այս մասին վկայում է Ասիական զարգացման բանկի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցը, որի համաձայն ասիական պետությունների տնտեսական աճն այս տարվա առաջին կիսամյակում դանդաղել է, քանի որ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում առկա դժվարությունները նվազեցրել են պահանջարկը տարածաշրջանում արտադրվող ապրանքների նկատմամբ:
Որպես Ասիայի զարգացող պետություններ տնտեսությանը վնաս հասցնող երևույթ զեկույցում նշվել է նաև Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական զարգացման դանդաղեցումը:
Արդյունքում, ըստ բանկի կողմից հրապարակված զեկույցի, այն նվազեցրել է 2012 և 2013 թվականների ընթացքում տարածաշրջանում տնտեսական աճի կանխատեսումները:
Բանկի զեկույցում այնուամենայնիվ նշվել է, որ պահանջարկի նվազեցումը նպաստել է աշխարհում սննդի և նավթամթերքի գների նվազեցման և տարածաշրջանում գնաճային միտումների թեթևացման: