Ասիական զարգացման բանկի կողմից իրականացված նոր ուսումնասիրության համաձայն, Ասիայում պարենի գների վերահսկողությունը և տարածաշրջանում պարենային երկարատև անվտանգության ապահովումը կախված է արտադրողից դեպի շուկա օղակների գործելակերպի և գնային արդյունավետությունից:
Ասիական զարգացման բանկի փոխնախագահը երկուշաբթի օրը հայտնել է, թե Ասիայի առջև մինչև 2030 թվականը 5 միլիարդ մարդ կերակրելու հսկա խնդիր կանգնած կլինի:
Ուսումնասիրության համաձայն, էներգետիկ պաշարների և աշխատուժի, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործող պարարտանյութերի և սերմերի արժեքը բավականին բարձր է մնում և կարող է արագ վերածվել պարենի մանրածախ գների աճի:
Զեկույցում նշած է նաև, որ պարենի գների բարձրացման հարցն արագ լուծում չունի: Այս խնդրի լուծման համար, ըստ զեկույցի, չի գործելու նաև բոլորի նկատմամբ նույնանման մոտեցումը, ինչի պատճառով Ասիայում միմյանցից շատ տարբերվող գոտիներից յուրաքանչյուրի համար կպահանջվի ուրույն լուծում մշակել: